Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Վերդերին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով։
22-րդ րոպեին Մյուլերի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Գորեցկան։ 35-րդ րոպեին Մյուլերը ևս մեկ գոլային փոխանցում արեց․ աչքի ընկավ Սերժ Գնաբրին։
Երկրորդ կեսի միջնամասնում՝ 67-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Լևանդովսկին՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Միայն հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ բրեմենցիները կարողացան գրավել «Բավարիայի» դարպասը․ աչքի ընկավ Ֆուլկրուգը։
Մյունխենցիները միավորները հասցրեցին 58-ի՝ 5 միավորով առաջ պոկվելով երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգից»։