«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան որոշում է կայացրել մնալ թուրինյան թիմում, հայտնում է Tuttosport-ը։
Այս պահին իսպանացի հարձակվողը հանդես է գալիս «բիանկոներիների» կազմում վարձակալական հիմունքներով։ Նրա իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է Մորատայի ամբողջական տրանսֆերը գնելու մտքով։