Այսօր ֆուտբոլի պակաս, իհարկե, չի լինելու։ Հանդիպումների մեծ ընտրություն կա։ Առանձնացրել ենք շաբաթ օրվա գլխավոր հանդիպումները։
Անգլիայի Պրեմիեր լիգայում 2 խաղ կա, որն անկասկած աչքի է ընկնում։ 16։30-ին կսկսվի «Լիդսի» ու «Չելսիի» դիմակայությունը, ուղիղ կեսգիշերին էլ խաղալու է առաջատար «Մանչեսթեր Սիթին»։ Նրանք հյուրընկալվելու են «Ֆուլհեմին»։
Լա լիգայում խաղալու է առաջատար «Ատլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեի թիմը ուղիղ կեսգիշերին սկսվող խաղում հյուրընկալվելու է «Խետաֆեին»։ «Ռեալը» նույնպես այսօր է խաղալու։ Զինեդին Զիդանի թիմի մրցակիցը «Էլչեն» է։
Բունդեսլիգայում էլ խաղալու են թե՛ «Բավարիան», թե՛ «Բորուսիա» Դորտմունդը։ «Վերդերը» սեփական դաշտում է հյուրընկալելու գործող չեմպիոնին ու առաջատարին։ Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 18։30-ին։ «Բորուսիա» Դորտմունդի մրցակիցը «Հերտան» է։ Խաղը սկսվելու է 21։30-ին։