«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Բարսելոնան»:
Goal-ը հայտնում է, որ գերմանացի մասնագետը կատալոնական ակումբի նոր նախագահի՝ Ժոան Լապորտայի ֆավորիտն է: «Բարսելոնայի» նոր նախագահին դուր է գալիս Նագելսմանի խաղաոճը և ֆուտբոլային գաղափարները: Լապորտան ցանկանում է նոր նախագիծ կառուցել կատալոնական ակումբում և Նագելսմանին հրավիրելը կլինի առաջնային նպատակը: Սակայն, ըստ աղբյուրի, դա նախագիծ է ապագայի համար։
Այնուամենայնիվ, ակումբի նախագահը չի շտապում բաժանվել Ռոնալդ Կումանից: Լապորտան շատ է հարգում նիդերալանդացի մասնագետին, ինչպես նաև նրա նվաճումները՝ որպես «Բարսելոնայի» խաղացող, ուստի Կումանին աշխատանքից հեռացնելու տարբերակը ներկայումս չի քննարկվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նագելսմանը հրաժարվել էր գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Լրագրող Գիլերմո Բալագեի կարծիքով, այժմ գերմանացի մասնագետը պատրաստ է քայլ առաջ կատարել իր կարիերայում, եթե որևէ թոփ ակումբից առաջարկ ստանա: