ԵԼ 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Միլանի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Տանտերերի կազմում 50-րդ րոպեին հաշիվը բացեց Ամադ Դիալոն: 92-րդ րոպեին Սիմոն Կյաերը հավասարեցրեց հաշիվը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Յանգ Բոյզի» նկատմամբ: Հոլանդական թիմը բոլոր գոլերը խփեց երկորրդ խաղակեսում: Գոլի հեղինակ դարձան Կլասենը, Տադիչն ու Բրոբեյը:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 19-ին: