ՊՍԺ-ի երկրպագուները փորձել են ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խանգարել «Բարսելոնայի» խաղացողներին վերականգնվել։ Այս մասին հաղորդում է RMC-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական ակումբի երկրպագուն, որի անունը չի նշվում, համար է վարձել այն հյուրանոցում, որտեղ կանգ է առել «Բարսելոնան»։ Առավոտյան ժամը 4-ին ՊՍԺ-ի երկրպագուները ֆեյերվերկերով շոու են կազմակերպել հյուրանոցի մոտ, որպեսզի խանգարեն մրցակցի ֆուտբոլիստների քունը, իսկ մեկ ժամ անց երկրպագուն միացրել է շենքի տարհանման ազդանշանը։ Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանության բաժին։
ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» միջև ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։