Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը ճանաչողական այցով գնացել էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Դեսպանը շրջայց կատարեց ակումբում, ծանոթացավ պայմաններին, ենթակառուցվածքներին։ Պարոն Սխերմերսը հանդիպեց նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հնարավոր համագործակցության հեռանկարները։
Այցի ավարտին դեսպան Նիկո Սխերմերսին «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ հանձնվեց»,- ասված է հաղորդագրության մեջ։