«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ելույթ է ունեցել Սան-Ռեմոյի երաժշտական ֆեստիվալի վերջին օրը։
«Բոլորը գիտեին Զլատանին մինչև այս ֆեստիվալը ևս։ Ապա ինչու՞ է նա այստեղ։ Որովհետև Զլատանը սիրում է փորձություն, ադրենալին։ Եթե դուք չեք փորձարկում ձեզ, ուրեմն չեք կարող հաղթել։
Ես 945 խաղ եմ խաղացել իմ կարիերայում ու մեծ մասը հաղթել եմ, բայց ոչ բոլորը։ Ես բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել, բայց նաև բաց եմ թողել մի քանիսը։
Ես Զլատանն եմ, անգամ եթե չեմ հաղթում յուրաքանչյուր խաղում։ Ես շարունակում եմ մնալ Զլատանը հաղթելու կամ պարտվելու ժամանակ։ Ես շատ գոլեր եմ խփել, բայց շատերն էլ չեմ խփել։
Անհաջողությունը չի հակադարձում հաջողությանը, այն նրա մի մասն է։ Ոչինչ չանելն է ամենամեծ անհաջողությունն է։ Եթե Զլատանը երբեմն սխալվում է, ապա դուք էլ կարող եք։ Գլխավորն այն է, որ դուք ամեն օր ավելի լավը դառնաք՝ ջանք գործադրելով, համառ լինելով ու կենտրոնացված մնալով։
Ես այս ֆեստիվալում եմ նրա համար, որպեսզի ասեմ ձեզ, որ դուք ևս կարող եք ինչ-որ կերպ Զլատան լինել։ Շնորհակալ եմ Իտալիային՝ իմ երկրորդ տանը»,-Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում Football Italia-ն։