Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլ է ձևակերպել Բունդեսլիգայի 24-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ խաղում:
20-ամյա նորվեգացին խփել է կարիերայի 100-րդ գոլը, ինչի համար նրանից 146 խաղ է պահանջվել: Մյոււս թոփ ֆուտբոլիստներին ավելի շատ խաղեր են անհրաժեշտ եղել այս ցուցանիշը գրանցելու համար:
ՊՍԺ-ի հարձակվողը Կիլիան Մբապեն 100 գոլ խփել է 180 խաղում, Լիոնել Մեսսին՝ 210 խաղում, «Միլանում» հանդես եկող Զլատան Իբրահիմովիչը՝ 245 խաղում, Կրիշտիանու Ռոնալդուն 100-րդ գոլը խփել է կարիերայի 301-րդ խաղում:
Հիշեցնենք՝ Հոլանդը հանդես է եկել նորվեգական «Բրյունե» և «Մոլդե» ակումբներում, ինչպես նաև ավստրիական «ՌԲ Զալցբուրգում»: