«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն դեռևս մտադիր է հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Սակայն իսպանացին գնահատում է վերջին 2 խաղերում Զինեդին Զիդանի կողմից իրեն տրված շանսը, գրում է AS-ը։
Իսկոյի ու Զիդանի կոնֆլիկտը, կարծես, անցյալում է։ Ֆրանսիացի մասնագետը «Ատալանտայի» դեմ խաղում վստահեց Իսկոյին, ու նա գերազանց հանդիպում անցկացրեց։ «Արքայական» ակումբի հաղթանակի ու ցուցադրած խաղի մեջ նա ևս ունեցավ իր ավանդը։ Իսկոն մեկնարկային կազմում էր նաև Լա լիգայի «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում։
Իսպանացի կիսապաշտպանի մոտ այս խաղերում շանս ստանալը որոշ բաներ փոխել է։ Իսկոյի ակումբում մնալ-չմնալու հարցը կապված է նաև Զինեդին Զիդանի ակումբում մնալու հետ։
Իսկոն դեռևս ուզում է հեռանալ թիմից, սակայն եթե Զիդանը մնա թիմում Իսկոն գուցե գիտակցի, որ կարող է նույնքան շանս ստանալ, որքան իր խաղընկերները ու, ինչու՞ ոչ, մնալ «Ռեալում»։