«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել «արքայական» ակումբը, տեղեկացնում է ABC Deportes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը Զիդանին տալու է հնարավորություն թիմի կազմում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։
Զիդանը կմնա թիմում անկախ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներից։ Հիշեցնենք, որ «Ռեալը» պայքարում է երկու մրցաշարերում՝ Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում։
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018 թվականներին, այնուհետև 2019 թվականի մարտից մինչև հիմա։