MLS-ի «Ինտերի Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը ասել է, որ կցանկանա իր թիմ հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Գիտեմ, որ «Ինտերի» երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել մեծ աստղերի: Գոնսալո Իգուաինն ու Բլեզ Մատուիդին արդեն խաղում են մեզ համար, բայց ապագայում մենք կցանկանայինք հրավիրել համաշխարհային աստղերի:
Մեսսին և Ռոնալդուն վերջին 15 տարվա լավագույն ֆուտբոլիստներից են: Մենք միայն լավագույններին ենք ուզում տեսնել մեր թիմում»,- մեջբերում է Բեքհեմին Football Italia-ն: