«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ անգլիական թիմից։
Le Parisien-ը հաղորդում է, որ Վեյնալդումի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։ Ֆրանսիական թիմը ցանկանում է անվճար ձեռք բերել նրա տրանսֆերը։
ՊՍԺ-ն մտադիր է անվճար հիմունքներով ձեռք բերել նաև «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան թիմից։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի թիրախում են նաև Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն, Մեմֆիս Դեպայը, սակայն Վեյնալդումը թոփ թիրախ է փարիզյան թիմի համար։