«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Ա Սերիայի իր 654-րդ հանդիպումն անցկացրեց «Կրոտոնեի» դեմ խաղում (3-0):
Այսպիսով, թուրինյան ակումբի վետերանը գերազանցեց Գարեթ Բարրիի ռեկորդը (653 խաղ Պրեմիեր լիգայում) Եվրոպայի հինգ լավագույն լիգաներից մեկում անցկացրած խաղերի քանակով:
Հարկ է նշել, որ եթե Անգլիայի Առաջին դիվիզիոնը չփոխարինվեր Անգլիայի Պրեմիեր լիգայով, ապա այս ցուցանիշի ռեկորդակիրը կլիներ Պետեր Շիլթոնը (810), ով իր խաղերի մեծ մասն անցկացրել է անգլիական Առաջին դիվիզիոնում: