«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը վերականգնումից հետո միացել է թիմին: Այս հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բելգիացին վերականգնողական փուլ էր անցնում հայրենիքում:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին կգնահատվի նրան թիմի հետ մարզմանն ընդգրկելու հնարավորությունը:
Այս մրցաշրջանում 33-ամյա բելգիացին «Նապոլիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 5 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: