Լոնդոնի «Արսենալը» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել` ով թիմում կփոխարինի Շկոդրան Մուստաֆիին և Սոկրատիսին:
Ըստ Daily Mirror-ի, «զինագործները» նպատակ ունեն ձեռք բերել «Բրյուգեի» կենտրոնական պաշտպան Օդիլոն Կոսունուին: 20-ամյա երիտասարդ կոտդիվուարցին իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում բելգիական ակումբի կազմում և արդեն անցկացրել է 28 հանդիպում:
Կոսունուի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո: Ի դեպ, երիտասարդ պաշտպանն արդեն չորս հանդիպում է անցկացրել Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի կազմում: