«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (3-1):
Այս գնդակը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով հարձակվողի համար 85-րդն էր: Այսպիսով, Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփած գնդակների քանակով հավասարվեց լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին: Մարկուսը ակումբիպատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 24-րդն է: