Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Կազեմիրոն 69-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Զիդանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 52-ի և արդեն 3 միավոր է զիջում առաջատար «Ատլետիկոյին», սակայն Սիմեոնեի թիմը մեկ խաղ ավելի է անցկացրել: