Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Օսկար Ռուջերին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին պետք է փոխի ակումբը: Նա դեռ լավագույնն է, պարզապես բոլոր ակումբները կորցրել են հարգանքը «Բարսելոնայի» նկատմամբ: Վերջացավ, նա պետք է գնա: Նրանք չափազանց մեծ վնաս հասցրին նրան, և, հետևաբար, մենք հասել ենք այս փուլին:
Նրանք դուրս վռնդեցին Լուիս Սուարեսին, մոռացան ընկերոջը, ընտանիքի մի մասին: Ներկայումս Սուարեսի մակարդակի հանդես եկող շատ խաղացողներ չկան:
Մեսսին կորցրել է հարգանքը «Բարսելոնայի» նկատմամբ», — մեջբերում է Ռուջերիին ESPN-ը: