Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կիսվել է բրազիլացի հարձակվող Ռոնալդոjի հետ աշխատելու իր հիշողություններով, ով 2002 թվականի ամռանը միացավ մադրիդյան ակումբին:
«Ակումբում և դրանից դուրս նրան սիրում էին բոլորը: Ռոնալդոն իսկապես լավ մարդ է: Նրան դուր չէր գալիս այլ մարդկանց տխուր տեսնելը: Նա հիանալի էր:
Նա այն խաղացողներից է, ովքեր պարզապես թիմն ավելի լավն են դարձրել: Նա մեծ առաջատար դարձավ՝ իր տաղանդի և լավ մարդ լինելու պատճառով:
Համոզված եմ, որ նա էլ ավելի լավը կլիներ, եթե չլինեին վնասվածքները: Այս ամենը ազդեց նրա ելույթների մակարդակի վրա, քանի որ նա լուրջ վնասվածքներ ստացավ: Չնայած դրան՝ նա գազան էր: Ֆենոմենալ խաղացող », — մեջբերում է Դել Բոսկեին Marca-ն: