Ընտրել ենք ոչ թե քանդելու, այլ կառուցելու ուղին․ Գևորգ Լոռեցյանը՝ առկա խնդիրների և լուծման ուղիների մասին — Armsport.am
9.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Վինիսիուսի արժեքը նվազել է 30 մլն եվրոյով․ նա այլևս Ռեալի ամենաթանկարժեք խաղացողը չէ

    Ես ասում էի. Տոնի Կրոսը վերհիշել է՝ ինչպես է 2022 թ. կանխատեսել Ալկարասի հաջողությունը

    🎥Ալոնսոն առաջին մարզումն է անցկացրել Ռեալի հետ

    🎥Սպերցյանը 25-րդ վայրկյանին գրավել է Չեռնոգորիայի դարպասը

    ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ ունեցող արտիստների անունները

    Հենրի Ավագյանի գրառումը․ նա պահեստայինների թվում է Չեռնոգորիայի դեմ խաղում

    Մանչեսթեր Սիթին հայտարարեց Վուլվերհեմփթոնի պաշտպանի տեղափոխության մասին

    Չեռնոգորիա-Հայաստան. մեկնարկային կազմեր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի
        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Վինիսիուսի արժեքը նվազել է 30 մլն եվրոյով․ նա այլևս Ռեալի ամենաթանկարժեք խաղացողը չէ

            Ես ասում էի. Տոնի Կրոսը վերհիշել է՝ ինչպես է 2022 թ. կանխատեսել Ալկարասի հաջողությունը

            🎥Ալոնսոն առաջին մարզումն է անցկացրել Ռեալի հետ

            🎥Սպերցյանը 25-րդ վայրկյանին գրավել է Չեռնոգորիայի դարպասը

            ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ ունեցող արտիստների անունները

            Հենրի Ավագյանի գրառումը․ նա պահեստայինների թվում է Չեռնոգորիայի դեմ խաղում

            Մանչեսթեր Սիթին հայտարարեց Վուլվերհեմփթոնի պաշտպանի տեղափոխության մասին

            Չեռնոգորիա-Հայաստան. մեկնարկային կազմեր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի
                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ընտրել ենք ոչ թե քանդելու, այլ կառուցելու ուղին․ Գևորգ Լոռեցյանը՝ առկա խնդիրների և լուծման ուղիների մասին

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան
                  16.06.19 / 11:49
                  0

                  Հայաստանում սպորտային ոլորտի աշխատանքներն այսուհետ համակարգելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։

                  ՀՀ կառավարման համակարգի օպտիմալացումից հետո Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ընդգրկվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմում։ Փոխվել են նախարարության անունն ու ոլորտը համակարգողը, իսկ գլխավոր փոփոխությունները, ինչպես վստահեցնում է Գևորգ Լոռեցյանը, առջևում են։

                  Լոռեցյանը շարունակում է աշխատել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում։ Դեռևս միայն աշխատասենյակի փոփոխություն է եղել, սակայն նորանշանակ տեղակալը կարծում է՝ շուտով կփոխվի նաև աշխատավայրի աշխարհագրությունը։

                  «Դեռևս վերջնական որոշում չկա՝ մնալո՞ւ ենք այս շենքում, թե՞ տեղափոխվելու, սակայն կարծում եմ՝ շուտով ընդհանուր նախարարության հետ կլինենք մեկ տեղում»,- ասում է Լոռեցյանը։

                  Մինչ կսկսենք նախարարության կառուցվածքի, առաջիկա անելիքների վերաբերյալ զրույցը, չենք շրջանցում տարիքի և լրագրությամբ զբաղվելու թեման։ Պարզվում է՝ տարիքի վերաբերյալ հնչող քննադատություններն ու կասկածամիտ վերաբերմունքը 24-ամյա պաշտոնյային միայն ուրախացնում են․

                  «Քննադատություններին միշտ նորմալ եմ վերաբերվում և փորձում եմ դրանցից հետևություններ անել։ Սակայն երբ սկսում են զուտ իմ տարիքից խոսել, դա ինձ միայն մոտիվացնում է։ Իրականում սիրում եմ, երբ այս թեմայի մասին են խոսում։ Շատերին կարող է թվալ, որ երիտասարդ տարիքը կարող է խանգարող հանգամանք լինել, սակայն ինձ համար դա միայն օգնող հանգամանք է։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ։ Երիտասարդ լինելն ինձ միայն հավելյալ էներգիա և մոտիվացիա է տալիս աշխատանքը լավ կատարելու և արդյունք ստանալու համար»։

                  Գևորգ Լոռեցյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն 2015-2018 թվականներին ակտիվ զբաղվել է սպորտային լրագրությամբ։ Լրագրող Լոռեցյանի և նախարարի տեղակալ Լոռեցյանի՝ ոլորտի խնդիրների վերաբերյալ պատկերացումները որոշակի փոփոխությունների են ենթարկվել․

                  «Լրագրողական գործունեության ժամանակ հասկանում էի, թե ինչպիսի խնդիրներ կան ոլորտում, սակայն երբ ներսից ես տեսնում դրանք, պատկերը փոքր-ինչ փոխվում է։ Սկսում ես ամեն ինչ ավելի խորությամբ տեսնել։ Հասկանում ես, որ որոշ հարցերում նախնական պատկերացումներդ չեն համապատասխանել իրականությանը։ Պաշտոնի փոփոխությունը խնդիրներն ավտոմատ չի լուծում, բայց փոխվում են դրանց լուծման վերաբերյալ պատկերացումներդ»։


                  ՍՊՈՐՏԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՑ Է․ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԱՅՍ ՈԼՈՐՏԻՆ


                  -Նախարարությունների միավորման արդյունքում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել և ենթարկվելու սպորտի կառավարումը։ Կառավարելու եք և՛ սպորտի, և՛ երիտասարդությա՞ն բլոկը։

                  -Փոփոխությունը մեծապես եղել է ղեկավար կազմում։ Նախկինում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կար նախարարի պաշտոնակատար և 3 տեղակալներ։ Այժմ սպորտի ոլորտն ամբողջությամբ համակարգելու եմ ես, և, իհարկե, նախարարը, ով հանդիսանում գլխավոր պատասխանատուն։ Երիտասարդության բլոկն այժմ իմ վերահսկողության տակ է, սակայն այս մասով դեռևս վերջնական որոշում չկա։ Երբ հստակություն լինի և այլ պատասխանատու նշանակվի, կհայտարարենք այդ մասին։

                  -Իսկ վարչությունների, բաժինների կամ զուտ գործառույթների կրճատում, սահմանափակում կամ բաշխում եղե՞լ է։

                  -Դեռևս գլոբալ փոփոխություններ չեն եղել։ Կառուցվածքային ստորաբաժանումները շարունակում են աշխատել նախկինի նման, մասնագիտական վարչություններն էլ պահպանելու են իրենց տեսքը։ Կարելի է ասել՝ այս պահին միացումը դեռևս մեխանիկորեն է տեղի ունեցել․ ինչպես կայինք, նույն ձև միացել ենք։ Ընթացքում կհաստատվի նոր հաստիքացուցակը, և ըստ այդմ կունենանք կառուցվածքի վերջնական պատկերը։

                  -Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ուշադրությունը, եթե համեմատենք մյուս նախարարությունների հետ, շատ բարձր մակարդակի վրա չի եղել։ Մտավախություն չունե՞ք, որ նախարարությունների օպտիմալացումից հետո այդ վերաբերմունքն ավելի դժվար կլինի փոխել։

                  —Վերաբերմունք կամ ուշադրություն ասվածը հարաբերական է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե յուրաքանչյուրն ինչպես է պատկերացնում այս ոլորտն ու ոլորտի աշխատանքը։ Սպորտը պետության, տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։ Կարծիքը, թե սպորտին քիչ ուշադրություն է դարձվում, իրականում թյուր է։

                  -Իսկ վերաբերմունքի մասին չի՞ խոսում այն, որ սպորտ բառն ի սկզբանե բացակայում էր ընդհանուր նախարարության անվանումից։ Սկզբում պարզապես Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն էր, հետո ավելացվեց սպորտ բառը։

                  -Պարզապես նախնական տարբերակում վրիպակ է եղել։ Երբ նկատեցինք, որ բառը բացակայում է, շատ արագ ասացինք, և ավելացում արվեց։ Ինչպես տեսնում եք, վերջնական տարբերակում կա սպորտ բառը։

                  -Այսինքն, մարզասերները կարո՞ղ են վստահ լինել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում բոլոր բաժինները հավասարաչափ են լինելու ուշադրության կենտրոնում։

                  -Այո։ Պետության և մեր թիմի համար չկա ավելի կարևոր և նվազ կարևոր ոլորտ։ Բոլոր ոլորտներն ունեն իրենց կարևորությունն ու տեղը մեր օրակարգում։ Շարունակելու ենք ամենայն ուշադրությամբ վերաբերվել սպորտի բնագավառին, փորձելու ենք նոր արդյունքներ, նոր հաջողություններ գրանցել։


                  ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՄ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԵՌ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ


                  -Ֆինանսավորման առումով փոփոխություններ լինելո՞ւ են։ Սպորտի ոլորտը ֆինանսավորվելու է այնպե՞ս, ինչպես առանձին նախարարություն լինելու դեպքում էր։

                  -Հիմա քննարկման փուլում է ինչպես ընթացիկ ծախսերի, այնպես էլ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Քանի որ 2020 թվականն օլիմպիական տարի է, խաղերին մեր երկրի մասնակցության հետ կապված բյուջեի ավելացում է ակնկալվում։ Կառավարությունն ըստ անհրաժեշտության նաև հավելյալ գումար է մեզ տրամադրում։ Առաջիկայում էլ կան ծրագրեր, որոնք բավականին մեծ ֆինանսավորում են պահանջելու։

                  Դրանցից մեկը հենց Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի վերակառուցման կամ նորը կառուցելու հարցն է։ Եթե որոշենք, որ նորն ենք կառուցելու, բավականին մեծ ֆինանսական ծախս կնախատեսվի։

                  -Նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ այս հարցում հստակություն արդեն կա՝ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հինը հետագայում վերանորոգվելու է։

                  -Իրականում նման բան չի քննարկվել։ Այժմ մենք երկու տարբերակն էլ դիտարկում ենք։ Ունենք վերակառուցման նախագիծ և գիտենք, թե այն իրենից որքան ծախս է ենթադրում։ Այժմ նախապատրաստման փուլում է նորի կառուցման ծրագիրը։ Երբ երկու ծրագրերն էլ կլինեն մեր սեղանին, ընտրություն կկատարենք։ Ելնելով մեր հնարավորություններից և առկա ռեսուրսներից՝ կորոշենք, թե որն է ավելի նպատակահարմար։

                  -Վստահաբար, նախարար Արայիկ Հարությունյանի հետ առաջիկա անելիքների վերաբերյալ քննարկումներ ունեցել եք։ Կմանրամասնե՞ք։

                  -Իհարկե, քննարկումներ ունեցել ենք։ Մեր անելիքներն էլ գաղտնիք չեն։ Իրականում դրանց մասին բոլորն էլ գիտեն։ Մենք ունենք մի քանի առաջնահերթություն։ Մասնավորապես, մարզադպրոցների օպտիմալ կառավարումը, մարզական ենթակառուցվածքների բարելավման և նորերի կառուցման հարցը։ Գիտեք նաև, որ քննարկման փուլում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։ Չի բացառվում, որ շուտով հանդես գանք մայր օրենքի լրամշակման նախագծով։ Գուցե վերանայվեն մոտեցումները հասարակական կազմակերպությունների, ֆեդերացիաների հետ աշխատանքներում։ Նախարարության լիազորությունները շարունակելու են մնալ նույնը, բայց աշխատանքային մոտեցումները կվերանայվեն։


                  ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ ՔԱՆԴԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՀԱԿԱՌԱԿԸ՝ ԸՆՏՐԵԼ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՈՒՂԻՆ


                  -Գաբրիել Ղազարյանը հույս էր հայտնել, որ իր սկսած նախագծերը բարեհաջող ավարտին կհասցվեն։ Ի՞նչ են լինելու ընթացքի մեջ գտնվող նախաձեռնությունների հետ։ Նախկին աշխատակազմի սկսած ծրագրերում փոփոխություններ լինելո՞ւ են։

                  -Ես չեմ սիրում տարանջատումներ։ Չկա՛ Գաբրիել Ղազարյանի ծրագիր, և՛ չկա Գևորգ Լոռեցյանի ծրագիր, կա այժմ արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՀ Կառավարության ծրագիր։ Այն քայլերը, որոնք մինչ այժմ արվել են Կառավարության ծրագրերի շրջանակում, շարունակելու ենք իրականցնել։ Աշխատանքի ընթացքը չի փոխվելու։ Եթե անգամ չավելացնենք նոր ծրագրեր, հները չենք դադարեցնելու։ Մենք չենք գնալու քանդելու ճանապարհով, հակառակը՝ ընտրել ենք կառուցելու ուղին։

                  -Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Ձեր ստացած ժառանգությունը։

                  -Ես իմ բնույթով լավատես եմ, սակայն այս իրավիճակում իրատես եմ։ Երբ իրատեսորեն ենք նայում ոլորտին, տեսնում ենք, որ տարաբնույթ խնդիրներ կան։ Մարզական ենթակառուցվածքների մասով ունենք բավականին վատ պատկեր։ Եթե շրջենք Հայաստանով՝ կտեսնենք մարզադպրոցների բազմաթիվ խնդիրները՝ թե՛ շենքային պայմանների, թե՛ առկա մարզագույքի, թե՛ մասնագետների մասով։ Որոշ դեպքերում մասնագետների որակավորումը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Այս խնդիրները համակարգային և գլոբալ լուծում են պահանջում։ Մենք տեղային լուծումներ տալու ճանապարհով չենք գնալու, փորձելու ենք ինստիտուցիոնալ ձևով զարգացնել բնագավառը։

                  -Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ եղել են լուծելի խնդիրներ, բայց չի ընտրվել դրանք լուծելու ճանապարհ։

                  -Անլուծելի խնդիրներ չկան։ Պետք է պարզապես ուշադրություն դարձնենք նրան, թե այս խնդիրներից որոնք են առաջնահերթ եղել նախկինում և որոնք են առաջնահերթ հիմա։ Յուրաքանչյուր ղեկավար ունի մոտեցման իր ձևերը, ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումները։ Մենք, մեր պատկերացումներով, ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքով սահմանելով առաջնահերթություններ, փորձելու ենք առաջ գնալ և կատարել սահմանված առաջադրանքները։


                  ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՆՁ ԿԱՂԱՊԱՐԵԼ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ․ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԱՌԱՆՑ ՎԱՂՎԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ


                  -Մոտավոր ի՞նչ ժամկետներում ենք հասկանալու և տեսնելու տարբերություններ Ձեր ստացածի և Ձեր բարեփոխածի միջև։

                  -Քանի որ խնդիրները տարբեր են, պետք է սահմանենք՝ որոնք են կարճ ժամկետներում լուծելի, որոնք՝ երկար։ Օրինակ՝ մարզական ենթակառուցվածքների զարգացումը երկարաժամկետ ծրագիր է․ մի քանի օրում հնարավոր չէ մարզադպրոցներ, մարզական համալիրներ կառուցել։ Սակայն կան խնդիրներ, որոնք արագ լուծելի են և հեշտ կանոնակարգվող։ Դրանց արդյունքը գուցե ոչ թե մինչև տարեվերջ, այլ մի քանի ամսվա ընթացքում նկատելի լինի։ Ես չեմ ուզում հստակ ժամկետներ ասել, քանի որ ժամկետները կաղապարներ են, որոնց մեջ մտնել չեմ սիրում։ Չեմ ցանկանում ինձ սահմանափակել ժամկետներով․ պետք է աշխատել և խնդիրները լուծել առանց վաղվան թողնելու։ Ամեն օրվա աշխատանքը կտա իր արդյունքը։

                  -Կթվե՞ք կարճ ժամկետներում լուծելի խնդիրներ։

                  -Դրանցից մեկը կարող ենք համարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի լրամշակումը։ Օրենքը բավականին երկար ժամանակ փոփոխությունների չի ենթարկվել։ Կարճ ժամանակում լուծելի են նաև որոշ մարզադպրոցներում գույքին առնչվող խնդիրները։ Մարզական կազմակերպությունների և մարզադպրոցների օպտիմալ կառավարման հարցը ևս առաջնային է։ Կառավարության կողմից հստակ քաղաքականություն է վարվում օպտիմալ կառավարում ունենալու համար։ Մենք այդ ամենն անելու ենք նաև սպորտի բնագավառում։ Չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել կամ միանգամից փոխել կադրերին, պարզապես մտցնելու ենք աշխատանքի ճիշտ կանոնակարգում։

                  -Ինչպե՞ս եք գնահատում նախարարություն-ֆեդերացիաներ, նախարարություն-մարզադպրոցներ ներկայիս կապը և այն ավելի լավը դարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։

                  -Ֆեդերացիաների հետ կապն ամենօրյա է։ Բոլոր ֆեդերացիաների հետ մենք ամեն օր կապի մեջ ենք, ծանոթանում ենք ընթացիկ խնդիրներին, ծրագրերին, առաջարկներին և համատեղ լուծումներ ենք տալիս։ Ֆեդերացիաների և նախարարության՝ իրարից անկախ գործելու պայմաններում դրական արդյունք չենք ունենա։

                  Մարզադպրոցների դեպքում հիմնական խնդիրը վերահսկողությունն է։ Պետք է հաշվի առնենք այն փաստը, որ դրանց մի մասն է նախարարության ենթակայության տակ։ Շատերը պատկանում են համայնքներին, մարզպետարաններին։ Այս բաժանումն ու ցրվածությունն է որոշակի խոչընդոտներ առաջացնում վերահսկողության և արդյունքները տեսնելու հարցում։ Դրա համար արդեն ՏԻՄ-երի և մարզպետերանների հետ պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք՝ հաշվետվողականությունը բարձրացնելու, վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս ծրագրերը պատրաստվում ենք իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։

                  -Խոսելով ֆեդերացիաների մասին՝ հնարավոր չէ շրջանցել բռնցքամարտի թեման։ Թվում է, թե հարցը ծեծված է, սակայն շատերը մինչ օրս չեն հասկանում՝ ինչո՞ւ ունենք 2 ֆեդերացիա։ Նախարարությունն ի՞նչ դերակատարություն ունի այս խնդիրը լուծելու հարցում։

                  -Այս խնդիրը նոր չէ և առաջացել է դեռևս մեկ տարի առաջ։ Բռնցքամարտի ֆեդերացիայում նախագահի ընտրություններից հետո մարզիկների և մարզիչների մի ստվար զանգված բողոքարկեց ընտրության արդյունքները՝ համարելով դրանք ապօրինի։ Արդյունքում այժմ ունենք բռնցքամարտի 2 ֆեդերացիա։ Այս ոլորտում պարզապես չպետք է լինեն միջանձնային խնդիրներ, որովհետև սպորտն ինքնին թիմային աշխատանք է և համերաշխության կոչ է անում։ Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Կողմերի հետ քննարկումների ճանապարհով փորձելու ենք արագ լուծել տարաձայնությունները։ Նախարարությունը կողմերին հաշտեցնելու քայլեր կձեռնարկի։

                  -Հաշտվող կողմերից մեկն էլ ՀԱՕԿ-ն է։ Բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար փոխադարձ մեղադրանքներով են հանդես գալիս։ Թարմ օրինակ է այն, որ բռնցքամարտի ֆեդերացիայից հայտարարել են՝ ՀԱՕԿ-ն իր ազդեցությունն է ունեցել Եվրոպական խաղերին մեկնող բռնցքամարտիկների ընտրության հարցում։

                  -Եվրոպական խաղերին ներկայացվող հայտը ՀԱՕԿ-ի համակարգման տիրույթում է։ ՀԱՕԿ-ն այդ հայտը ներկայացնում է ֆեդերացիայի միջնորդությամբ՝ հիմնվելով ներկայացրած ցուցակի վրա։ Եթե ՀԱՕԿ-ը խախտումներ է հայտնաբերում այդ ցանկում, կարող է իր ունեցած կանոնադրական իրավունքներով միջամտել։ Եթե նման խախտումներ եղել են, նորմալ է, որ ցանկում ՀԱՕԿ-ը կարող է փոփոխություններ կատարել։ Միայն թե ամեն ինչ պետք է լինի օրենքի և իրավասության սահմաններում, որոնցից ՀԱՕԿ-ին խորհուրդ կտամ դուրս չգալ։


                  ՀՖՖ-Ի ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ԱԶԳԱՅԻՆ» ՍՏԱԴԻՈՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ


                  -Երկար ժամանակ նախարարություն-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կապը լավն անվանել հնարավոր չէր, սակայն վերջին շրջանում նկատելի են փոփոխություններ։ Նախարարությունն ու ՀՖՖ-ն բանակցո՞ւմ են «Ազգային» ստադիոն կառուցելու հարցի շուրջ։

                  -ՀՖՖ-ի հետ հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք մշտական կապի մեջ ենք։ Մեր երկրում «Ազգային» մարզադաշտ կառուցելը ստրատեգիական նշանակություն ունի։ Ցանկանում ենք ունենալ այնպիսի մարզադաշտ, որը կկարողանա հյուրընկալել միջազգային խոշոր մրցաշարեր։ Մեր պատկերացումներով՝ այդ մարզադաշտը պետք է լինի լավագույններից մեկը Եվրոպայում։ Ամեն ինչ դեռևս քննարկման փուլում է։ Վերջերս աշխատանքային այցով ԱՄՆ-ում եմ եղել։ Ունեցել եմ հանդիպումներ, բանակցություններ։ Կա ներդրող, որը հետաքրքրված է Հայաստանում «Ազգային» ստադիոն կառուցելու հարցով։ Այս պահին անուններ տալ չեմ կարող, քանի որ քննարկումների փուլում ենք։

                  -Նաև խոսակցություններ կան, որ ՀՖՖ-ի հետ քննարկվում է նախարարության ենթակայության տակ գտնվող «Միկա» մարզադաշտի հարցը, իսկ մարզադահլիճի մասով հետաքրքրություն կա Բասկետբոլի ֆեդերացիայի կողմից։

                  -Այո, ՀՖՖ-ի հետ քննարկումներ են ընթանում մարզադաշտի հարցով։ Այժմ ֆուտբոլային ակումբներից մեկը ցանկանում է իր տնային հանդիպումները «Միկայում» անցկացնել, սակայն կրկին չեմ կարող մանրամասներ հաղորդել, քանի որ հարցը քննարկման փուլում է։ Իսկ մարզադահլիճի մասով՝ ինքս կարծում եմ, որ այն պետք է շարունակի մնալ նախարարության ենթակայության տակ։

                  -Եվ վերջում՝ մարզերում շրջայցեր, գուցե նաև անակնկալ այցեր նախատեսվում են։

                  -Բնականաբար։ Ամբողջ Հայաստանով պետք է շրջայցեր կատարենք, ուսումնասիրենք տեղային խնդիրները և լուծման ուղիներ մշակենք։ Բոլորովին վերջերս եղել եմ Կոտայքի մարզում, ծանոթացել եմ մարզակառույցների խնդիրներին։ Ինչ վերաբերում է անակնկալ այցերին՝ չեմ ցանկանում ոստիկանի դեր ստանձնել։ Պարզապես յուրաքանչյուրը պետք է լավ կատարի իր աշխատանքը և ցանկացած պահի պատրաստ լինի այն ներկայացնելու։

                  Գայանե Աբասյան
                  Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

                  • #գևորգ-լոռեցյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Վինիսիուսի արժեքը նվազել է 30 մլն եվրոյով․ նա այլևս Ռեալի ամենաթանկարժեք խաղացողը չէ

                  09.06.25

                  Ես ասում էի. Տոնի Կրոսը վերհիշել է՝ ինչպես է 2022 թ. կանխատեսել Ալկարասի հաջողությունը

                  09.06.25

                  🎥Ալոնսոն առաջին մարզումն է անցկացրել Ռեալի հետ

                  09.06.25

                  🎥Սպերցյանը 25-րդ վայրկյանին գրավել է Չեռնոգորիայի դարպասը

                  09.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Վինիսիուսի արժեքը նվազել է 30 մլն եվրոյով․ նա այլևս Ռեալի ամենաթանկարժեք խաղացողը չէ

                  23:10 / 09.06.25

                  Ես ասում էի. Տոնի Կրոսը վերհիշել է՝ ինչպես է 2022 թ. կանխատեսել Ալկարասի հաջողությունը

                  22:45 / 09.06.25

                  🎥Ալոնսոն առաջին մարզումն է անցկացրել Ռեալի հետ

                  22:23 / 09.06.25

                  🎥Սպերցյանը 25-րդ վայրկյանին գրավել է Չեռնոգորիայի դարպասը

                  22:12 / 09.06.25

                  48kg GR - Martin Manjikyan (ARM)

                  Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                  22:00 / 09.06.25

                  ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ ունեցող արտիստների անունները

                  21:45 / 09.06.25

                  Հենրի Ավագյանի գրառումը․ նա պահեստայինների թվում է Չեռնոգորիայի դեմ խաղում

                  21:42 / 09.06.25

                  Մանչեսթեր Սիթին հայտարարեց Վուլվերհեմփթոնի պաշտպանի տեղափոխության մասին

                  21:30 / 09.06.25

                  Չեռնոգորիա-Հայաստան. մեկնարկային կազմեր

                  20:55 / 09.06.25

                  Նոան՝ 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ թիմ

                  20:41 / 09.06.25

                  Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

                  20:10 / 09.06.25

                  17-ամյա Յամալը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ ըստ Transfermarkt-ի

                  20:00 / 09.06.25

                  Նունու Մենդեշը Ոսկե գնդակի երկու հավակնորդի է նշել

                  19:40 / 09.06.25

                  Լանգլեն՝ Մադրիդի Ատլետիկոյի ֆուտբոլիստ

                  19:00 / 09.06.25

                  Ինտերի նախկին ֆուտբոլիստը դարձել է թիմի գլխավոր մարզիչը

                  18:55 / 09.06.25

                  Երեխաներս ինձ հետ կատակում են տանը, բայց հիմա ավելի շատ կհարգեն. Ռոնալդու

                  18:50 / 09.06.25

                  Գևորգ Տարախչյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

                  18:29 / 09.06.25

                  Տոտտին խոսել է Գասպերինիի՝ Ռոմայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին

                  18:00 / 09.06.25

                  Հայտնի է՝ երբ Ռեալը կներկայացնի թիմի նորեկին

                  17:48 / 09.06.25

                  Գվարդիոլան ասել է՝ ով է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը

                  17:18 / 09.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Արսենալին տիտղոսից բաժանում է 4 մղոն․ Ռոբի Ուիլյամս

                  13:48 / 08.06.25

                  Կարդալ ավելին

                  Իռլանդիայի երրորդ լիգայի ակումբը ռեկորդային գումար է վաստակել անգլիական ակումբների միջև տրանսֆերից

                  12:45 / 08.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.