«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է, որ անցած տարվա նոյեմբերի վերջին լոնդոնյան թիմից հեռանալուց հետո կարող էր գլխավորել «Էվերթոնը»:
«Էվերթոնը» հետաքրքրված էր իմ ծառայություններով, և ես դիտարկում էի այդ տարբերակը: Ես չեմ ասել «ոչ», մենք նույնիսկ 3-ժամյա զրույց ենք ունեցել: Նրանք ցանկանում էին աշխատել ինձ հետ, երբ ես դեռ տեղափոխվեցի ՊՍԺ:
Բայց ես դադար էի ցանկանում մտածելու համար: Հիմա ես մտադիր եմ մնալ Մադրիդում, իսկ հետո մեկնել Վալենսիա կամ Լոնդոն: Ես ցանկանում եմ նաև այցելել Սան-Սեբաստյանի իմ հարազատներին»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Cadena Ser-ը:
Հիշեցնենք` «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Կառլո Անչելոտին, որը հայտնի է «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում», ՊՍԺ-ում, «Ռեալում», «Բավարիայում» և «Նապոլիում» իր աշխատանքով: