«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը սպասվածից շուտ է ապաքինվում վնասվածքից։ Բելգիացի ֆուտբոլիստը այսօրվա մարզմանը աշխատել է ինչպես մարզասրահում, այնպես էլ խաղադաշտում՝ մարզվելով նաև գնդակի հետ։
El Chiringuto TV-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը հայտնում է, որ Ազարի ապաքինումը արագ է ընթանում ու նա շուտով վերադառնալու է թիմի կազմ։ Բելգիացին շատ ոգևորված է աշխատում իր վերադարձի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ազարը վնասվածք ստանալուց 12 օր անց արդեն մարզվում է գնդակի հետ ու այս 4 կգ քաշ է գցել։
Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա Ազարը ապաքինվել ու պատրաստ լինել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ատալանտայի» դեմ խաղին։