Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է մարմնամարզության եվրոպական միությունը։
Մրցաշարը նախատեսված է Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ ապրիլի 21-25-ը։
Դոհայում մարտի ութին կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ ութերորդ փուլը: Այն օլիմպիական վարկանիշային է և առանձին գործիքների մրցումներում լավագույն արդյունքներ ցույց տվող մարմնամարզիկները կստանան Տոկիո մեկնելու ուղեգիր:
Հայրենիք վերադառնալուց հետո թիմը ապրիլի մեկից 14 – օրյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Մինսկ կամ՝ Թբիլիսի: Մարզումները կանցնեն Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով:
Հիշեցնենք, որ առայժմ ունենք չորս օլիմպիական ուղեգիր, որից մեկի հեղինակը մեր առաջատար բազմամարտիկ Արթուր Դավթյանն է: