Թուրքական «Իստամբուլ Բաշաքշեհիրի» կիսապաշտպան Արդա Տուրանը ժամանակից շուտ դադարեցրել է իր վարձակալությունը, տեղեկացնում է ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Բարսելոնային», իսկ «Իստամբուլ Բաշաքշեհիրը» մեկ մրցաշրջանով վարձակալել էր թուրք ֆուտբոլիստին:
Արդա Թուրանը ակումբի նախագահին խնդրել է ժամանակից 6 ամիս շուտ իրեն բաց թողնել: Նա արդեն մեկնել է Բարսելոնա:
Հավելենք, որ նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: Այժմ, Թուրանը կամ պետք է շարունակի ելույթները «Բարսելոնայում», կամ իր համար նոր ակումբ գտնի:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»: