Ըստ Calciomerato- ի՝ «Ինտերը» համաձայնեցրել է «Պարմայի» պաշտպան Մատեո Դարմիանի տրանսֆերը, որը կկայանա 2020-ի ամռանը:
Նշվում է, որ 30-ամյա խաղացողն արդեն համաձայնվել է տեղափոխվել Միլան: «Պարման» այս ձմռանը կարող էր վաճառել Մատեոյին, բայց որոշեց նրան պահել թիմում, քանի որ պայքարում է եվրագավաթների ուղեգիր տվող տեղի համար:
Այս մրցաշրջանում Դարմիանը 14 հանդիպում է անցկացրել «խաչակիրների» կազմում և աչքի ընկել մեկ գոլային փոխանցմամբ: