NBA-ն հրապարակել է շաբաթվա լավագույն բասկետբոլիստների անունները:
Արևելյան կոնֆերերենցիայի լավագույն խաղացողը «Միլոուկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն է: Նա միջին հաշվով վաստակել է 29.0 միավոր, կատարել 11,7 խափանում և 3,7 փոխանցում, իսկ «Բաքսը» հաղթել է բոլոր երեք հանդիպումները:
Արևմտյան կոնֆերենցիայում շաբաթվա լավագույն բասկետբոլիստի կոչումը տրվել է «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսին՝ 23,0 միավոր, 11,7 խափանում և 12,7 փոխանցում: Շաբաթվա երեք հանդիպումներում երեք հաղթանակ տարավ նաև «Լոս Անջելեսը Լեյքերսը»:
