«Լիվերպուլը» նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել հիմնական կազմի առնվազն երեք ֆուտբոլիստներից:
Կիսապաշտպաններ Ջերդան Շաքիրին և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և հարձակվող Դիվոկ Օրիգին մրցաշրջանի ավարտից կհեռանան թիմից, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է կազմակերպել թիմի վերակազմավորում, և վերը նշված խաղացողները կդառնան թիմի մասշտաբային փոփոխությունների առաջին զոհերը:
Հավանական է, որ ամռանը թիմից հեռանան այլ խաղացողներ, այդ թվում ՝ Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն, Ջորջինիո Վեյնալդումը, Տակումի Մինամինոն և այլք: