Երևանի «Ալաշկերտը» նորեկ ունի: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայություն.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Միհայլո Յովանովիչի հետ
31-ամյա պաշտպանը հանդես է եկել սերբական «Մլադոստ», «Վոզդովաց» և «Ինջիյա», չեխական «Օլոմոուց», «Կարվինա» և «Բռնո», բելառուսական «Նեման» և ղազախական «Տարազ» ակումբներում:
Փորձառու պաշտպանի նախորդ թիմը Մալթայի 25-ակի չեմպիոն «Վալետան» էր, որի հետ Յովանովիչն օրեր առաջ է խզել պայմանագիրը` «Ալաշկերտ» տեղափոխվելու մտադրությամբ»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: