«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է ակումբի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ալ-Ահլիի» նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակը:
«Երկրպագուների ներկայությամբ խաղալն անսովոր էր: Բայց մենք հասանք մեր նպատակին, եզրափակչում ենք: Մենք ակումբային աշխարհի առաջնությունը նվաճելու մեր հնարավորությունը ստացանք:
Ալ-Ահլին հիանալի ակումբ է, այն եգիպտական, գուցե նույնիսկ հյուսիսաֆրիկյան «Բավարիան» թ: Ուստի ուրախ ենք, որ ոչինչ չենք վատնել: Ուղղակի մեզ չհաջողվեց շուտ խփել երկրորդ գնդակը»,- մեջբերում է Մյուլլերին գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: