«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 1-ին տուրից հետաձգված հանդիպմանն ընդառաջ հանդիպել է մամուլի ներկայացուցիչներին։
«Մենք նույն նավում ենք, ու ես զգում եմ աջակցությունը։ Միգուցե մարդիկ կարծում են, որ ես ասում եմ սա, որովհետև ես պետք է ասեմ դա, բայց դա այդպես չէ։
Ես գիտեմ, թե ինչ է պետք անել։ Դու պետք է ընդունես, երբ իրավիճակը բարդ է ու պետք է փոխես իրավիճակը։ Ես գիտեմ, որ մեծ թիմ ունեմ, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ լավ աշխատելուց»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Զիդանը խոսել է նաև մինչև 2022 թվականին թիմում մնալու ու Սերխիո Ռամոսի մասին․
«Կմնամ մինչև 2022 թվակա՞նը։ Մենք կտեսնենք։ Կարևորը օր օրի առաջ գնալն է։ Ահա, թե ինչն է ինձ անհանգստացնում։
Այն ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել։Ինչ ես ասում եմ նրանց համար է, ովքեր այստեղ են ու արժանի են աշխատելու։ Բոլորը կարող են ասել այն, ինչ ուզում են։
Սերխիոն լիմիտների վրա էր, ամեն ինչ լավ է, կատարյալ է։ Կարևոր որոշում էր դա (նրա վիրահատումը/խմբ․), ու նա մոտիվացված է վերադառնալու համար»,-ասել է Զիդանը։