«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Եվգենի Օսիպովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա պաշտպանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմռանը։ Թիմի կազմում նա մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։