Մելբուրնում այսօր սկսվել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։
Տղամարդկանց մենախաղի գլխավոր ֆավորիտ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երեք սեթում 6-3, 6-1, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ժերեմի Շարդիի նկատմամբ։ Հաջորդ փուլում սերբ թենիսիստի մրցակիցը Ֆրանսիս Տիաֆոն է լինելու, որը երեք սեթում հաղթել է Ստեֆանո Տրավագլիային։
Հաղթանակով է սկսել աշխարհի 3-րդ ռակետ Դոմինիկ Տիմը։ Ավստրացին երեք սեթում 7-6(2), 6-2, 6-3 հաշվով հաղթել է Միխայիլ Կուկուշկինին։ Հաղթանակով են սկսել նաև Ալեքսանդր Զվերևը, Ստեն Վավրինկան, Նիկ Կիրիոսը, Դիեգո Շվարցմանը։
Առաջին շրջանի ուշագրավ դիմակայություններում թեժ պայքար չի եղել։ Գրիգոր Դիմիտրովը երեք սեթում հաղթել է Մարին Չիլինին։ Պաբլո-Կարենյո Բուստան երեք սեթում հաղթել է Կեյ Նիշիկորիին։