«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին հունվարին հրաժարվել է «Լիվերպուլ» տեղափոխությունից։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մերսիսայդյան ակումբը ցանկացել է պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ, բահց Սամուելը նախընտրել է մնալ «Բարսայում» ու պայքարել Ռոնալդ Կումանի թիմում տեղ գտնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում ընդամենը Լա Լիգայի 5 խաղի է մասնակցել։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։