Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Այս մասին հաղորդում է Sport1-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 20-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»:
«Բորուսիայի» ղեկավարությունը համակերպվել է ամռանը Սանչոյի հեռանալու մտքի հետ հետ: Բացի «Չելսիից», Սանչոյին ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
2020/2021 մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 8 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: