«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 20֊ամյա վենեսուելացի հենակետային կիսապաշտպան Ռոմել Իբառան։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Իբառան «Փյունիկ» է տեղափոխվել վենեսուելական «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբից։ Իբառան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ17 և Մ20 հավաքականներում։ Իբառան ներկայումս հանդիսանում է Վենեսուելայի Մ23 հավաքականի ֆուտբոլիստ։