«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը անվստահություն է հայտնել, որ կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսին կմնա թիմում։
«Կմնա՞ Մեսսին «Բարսելոնայում»։ Վստահ չեմ դրանում։ Իհարկե, հույս ունեմ, որ կմնա, որովհետև նա առաջվա պես գերազանց խաղացող է ու դեռ մեզ համար, թիմի համար խաղեր է հաղթում։ Ինձ դուր է գալիս մարզել նրան։ Նրա որակներն ամեն օր մարզմանը տեսնելն անհավանական է։ Նա դեռ երեխա ժամանակ է եկել «Բարսելոնա»։ Դեռ չեմ կարողանում նրան այլ ակումբի մարզաշապիկով պատկերացնել»,- Կումանի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Մեսսիի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2021-ի հունիսի 30-ը։