«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը բաց է թողել մադրիդյան թիմի մարզումը, որը կայացել է այսօր՝ փետրվարի 2-ին, հայտնում է COPE-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, թիմային մարզումը բաց թողնելու պատճառը մկանային ծանրաբեռնվածությունն է։ Բելգիացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները չեն հաղորդվում։
Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրել է Լոնդոնի «Չելսիից» 2019 թվականին։ Տրանսֆերի արժեքը կազմել է ավելի քան 100 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստն իսպանական Պրիմերայի ընդամենը 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։