«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ թիմին չի հերիքում հարձակվող Հարի Քեյնը։
ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղում (1-3) Քեյնը վնասվածք է ստացել ու բաց է թողնելու մի քանի շաբաթ։
«Հասկանում եմ, որ թիմը անտրամադիր է պարտությունից։ Նախորդ պարտության արձագանքը անհավանական չէր։ Չեմ խոսելու խաղացողների անունից, բայց Քեյնի բացակայությունը զգացվում է։ Խնդիրը ֆուտբոլիստների մեջ է, ուղղակի Քեյնին հնարավոր չէ փոխարինել»,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն։
«Տոտենհեմը» վեցերորդ տեղում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։