«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան մադրիդյան թիմի ղեկին անորոշ է։ Ֆրանսիացի մասնագետը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
«Ռեալը» արդեն դուրս է մնացել Իսպանիայի արքայական գավաթի խաղարկությունից, չի հաղթել Իսպանիայի սուպերգավաթը, Լա լիգայում 10 միավորով հետ է մնում առաջատար «Աթլետիկոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։
Այսպիսով, Մադրիդում ևս կարծում են, որ միակ տարբերակը մրցաշրջանն առանց տիտղոսի չավարտելու Չեմպիոնների լիգայում հաղթանակն է։ AS-ը գրում է, որ Զինեդին Զիդանը կմնա «Ռեալում» միայն այն դեպքում, եթե «արքայական» ակումբը այս տարի հաղթի Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ «Ռեալի» մրցակիցը ՉԼ 1/8-րդ եզրափակիչ փուլում իտալական «Ատալանտան» է։