Իսպանական «Վիլյառելի» իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Marca-ն:
Մորենոն հոկտեմբեր ամսից խնդիրներ ունի աջ ոտքի ազդրի հետ:
Նշվում է, որ Ալբերտոն լիովին ապաքինվել է և կարող է մասնակցել «Վիլյառելի» հանդիպումներին:
27- ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի այս առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման: