«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Դավիդ Բետոնին «Լևանտեի» դեմ խաղից հետո (1-2) կիսվել է տպավորություններով։
«Մադրիդիստաները շարունակելու են հավատալ մեզ, որովհետև այս թիմը պայքարելու է տիտղոսների համար մինչև վերջ։ Նորմալ է, որ նրանք հիմա հիասթափված են։ Թիմը հպարտությամ է խաղացել։
Ես տեսա բնավորություն ցույց տվող թիմ, հանդերձարանում նրանք տխուր էին, բայց մոտիվացված, որպեսզի շտկեն այս իրավիճակը։
Ես պատրաստ էի դաշտ մտցնել Չուստին (Միլիտաոյի հեռացումից հետո/խմբ․), բայց Զիդանը որոշեց, որ Կազեմիրոն պետք է նահանջի։ Մենք փոխարինեցինք Բենզեմային ու դուրս բերեցինք Մարիանոյին։ Կարիք չկա նայելու, թե ով է լավագույն ռմբարկուն»,-Բետոնիի խոսքն է մեջբերում Marca-ն։