«Ռեալը» Լա լիգայի 21-րդ տուրում 1-2 հաշվով զիջեց «Լևանտեին»։ «Արքայական» ակումբի համար սա արդեն 4-րդ պարտությունն էր Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։
21 խաղերից հետո «Ռեալը» ավելի շատ պարտություն ունի, քան ամբողջ նախորդ մրցաշրջանում Լա լիգայում։ Չեմպիոնական տարում «արքայական» ակումբը 3 պարտություն էր կրել։
Այս պահին Զինեդին Զիդանի թիմը 40 միավոր ունի ու 2-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։