Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի առաջիկայում կայանալիք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
նախագահի ընտրություններին:
Այս մասին հաղորդում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ ՀԲՖ արդեն նախկին նախագահ Արթուր Գևորգյանն ArmSport-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ ընտրությունների անցկացման օրը: