Հունվարի 31-ին մեկնարկում է Փյունիկի արտասահմանյան հավաքը ԱՄԷ-ի Շարժա քաղաքում։ Հավաքի շրջանակներում նախատեսված է անցկացնել 3 ընկերական հանդիպում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Փետրվարի 2-ին Եղիշե Մելիքյանի թիմի մրցակիցը կլինի ռուսական ՊՖԼ-ը ներկայացնող «Ռոդինան», իսկ փետրվարի 12-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթը։
«Փյունիկի» 3-րդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։