«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Դավիդ Բետոնին «Լևանտեի» դեմ Լա լիգայի 21-րդ տուրի խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է ապաքինվել կորոնավիրուսից։
«Զիդանը ամեն օր խոսում է մեզ հետ, նա է մարզիչը ու նա է վերահսկում ամեն բան։ Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել որևէ ֆուտբոլիստի վաղը։
Մենք անհանգստացած չենք Ռամոսի պայմանագրի իրավիճակով։ Ներկա պահին մենք սպասում ենք, որ նա բարելավի իր ֆիզիկական մարզավիճակն ու օգնի մեզ։
Ռամոսը միշտ նվիրված է եղել «Ռեալին» ու առաջնորդել է հանդերձարանը, ու կանգնել թիմի կողքին բարդ պահերին, լինի դա հիմա, թե 5 տարի առաջ։
Կարվախալի վնասվա՞ծքը։ Լուրջ բան չկա, բայց վերջին խոսակցությունից հետո մենք որոշել ենք, որ նա պետք է հանգստանա մի քանի օր։ Վինիսիսուսը կարևոր ֆուտբոլիստ է, ու նա լավ էէ մարզվում։ Նա ստանալու է իր շանսը, մենք անհանգստացած չենք նրա խաղաժամանակով»,-Բետոնիի խոսքն է մեջբերում Marca-ն։