«Բայերը» ձեռք է բերել «Սելթիկի» 20-ամյա պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգին, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Նա 4 տարվա պայմանագիր է ստորագրել Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ:
Նշվում է, որ «Բայերը» 11 միլիոն եվրո է վճարել նիդեռլանդացի պաշտպանի համար:
🚨 TRANSFER NEWS 🚨
Jeremie Frimpong joins the Werkself from @CelticFC on a 04-year deal! pic.twitter.com/Lt5Luy4QtV
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) January 27, 2021
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆրիմպոնգը 30 հանդիպման է մասնակցել, որոնց ընթացքում դարձել է 1 գոլի հեղինակ: