Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի հայրենիքում: Այս մասին հայտնում է Topsports.am-ը:
Ըստ աղբյուրի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո:
Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում:
Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբերում:

Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին: Բերեզովսկու գլխավորությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու խաղ՝ ոչ ոքի խաղալով «Ուֆայի» (1:1) եւ «Ռուբինի» (1:1) հետ։
Մինչև «Սոչիին» միանալը Ռոման Բերեզովսկին 2015-2019-ն աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում: