Դոնեցկի «Շախտյորում» իր ելույթներով հայտնի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան, ով այժմ հանդես է գալիս չինական «Ցյանզու Սունին» ակումբում, կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ Football.ua-ի, այս պահին եվրոպական երեք ակումբներ հետաքրքրված են 31-ամյա բրազիլացու ծառայություններով, այդ թվում `«Ասթոն Վիլլան»,«Բենֆիկան» և, ըստ էության, Դոնեցկի «Շախտյորը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը պատրաստ է Տեյշեյրային երկամյա պայմանագիր առաջարկել՝ ևս մեկ մրցաշրջանի երկարաձգման հնարավորությամբ, մինչդեռ մինչ այժմ «Բենֆիկան» և «Շախտյորը» խոսում են միայն հետաքրքրության մասին:
Անցած մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը 20 հանդիպում է անցկացրել չինական ակումբի մարզաշապիկով, որոնցում դարձել է 10 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: