Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIFH) կչեղարկի Բելառուսում կայանալիք 2021 թ. Աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է ֆիննական Iltalehti հրատարակությունը:
Աղբյուրի համաձայն, հոկեյի 2021 թվականի աշխարհի առաջնությունը չեղյալ հայտարարելու մասին որոշումը կկայացվի հունվարի 18-ին:
Նշենք, որ օրերս Սլովակիան և Դանիան հանդես են եկել Լատվիայի հետ միասին Աշխարհի առաջնությունն անցկացնելու նախաձեռնությամբ:
Իր հերթին Коммерсантъ-ը գրում է, որ Բելառուսը կարող է կորցնել հոկեյի աշխարհի հաջորդ առաջնության տանտերերից մեկի (Լատվիայի հետ միասին) կարգավիճակը: Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) կարծես այլընտրանք չունի, քան խլել մրցաշարը նրանից՝ կառույցի վրա ուժեղ քաղաքական և ֆինանսական ճնշման պատճառով։ Մրցաշարից սպառնում են հեռանալ ամենակարևոր հովանավորները:
Բելառուսի մայրաքաղաքում մրցաշարը անցկացնելու հարցը ծագեց Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օգոստոսին կայացած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո, ինչը հանգեցրեց շարունակական զանգվածային բողոքների: Մի շարք կազմակերպություններ ՝ սպորտային և քաղաքական, այդ թվում ՝ Եվրախորհրդարանը, կոչ արեցին IIHF–ին Բելառուսից խլել Աշխարհի գավաթը անցկացնելու իրավունքը՝ երկրում մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների, ինչպես նաև ծանր իրավիճակի պատճառով:
Բելառուսի նախագահը ր հերթին նշել է, որ առաջնությունը Մինսկից տեղափոխելու հիմքեր չկան ՝ խոստանալով կազմակերպել «բացարձակապես անվտանգ» և նույնիսկ «պատմության մեջ լավագույն» առաջնությունը: